Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել Է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ Է ամենակարճ ժամկետում ձեւավորել «կանաչ միջանցք»՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ներկա դրությամբ միջազգային հանրակցությունը որքան կարելի Է շուտ պետք Է նպաստի հրադադարին, որպեսզի կանաչ միջանցք ապահովի Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար»,-դիվանագետը հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ, որն անցկացվել Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով:
Վան Ին նշել Է, որ «Չինաստանը երբեք զերծ չի մնա այն հարցերը լուծելիս, որոնք առաջացնում են միջազգային հանրակցության մտահոգությունը»: Նա «պատրաստ Է բոլոր կողմերի հետ կապ պահպանել» նաեւ հացահատիկի արտահանման հարցում: