Իլոն Մասկը հայց է ներկայացրել Twitter-ի դեմ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հակընդդեմ հայց է ներկայացրել Twitter-ի դեմ՝ սրելով կոնֆլիկտը սոցցանցի հետ, որը նա համաձայնել է գնել։

Մասկի իրավաբանական թիմն ուրբաթ օրը գաղտնի հակընդդեմ հայց է ներկայացրել Դելավերի դատարան, ինչը նշանակում է, որ դրա պատճենը հասանելի չի եղել հանրությանը, սակայն հայցի բովանդակությունը կարող է հրապարակվել մոտ ապագայում։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի վերջին հայտնի է դարձել, որ միլիարդատերը ցանկություն է հայտնել գնել Twitter-ը մոտ 44 միլիարդ դոլարով։ Գործարքը անհայտ պատճառներով չեղարկվել էր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս