Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի գործընթացը սկսել` առանց ժամանակ կորցնելու. Բայրամով

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մշակումը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցությունների ընթացքում նա նշել է, որ Բաքուն պատրաստ է սկսել աշխատել փաստաթղթի տեքստի վրա՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանին «կոնֆլիկտին»:

«Չնայած վերջին բախումներին և մեր կորուստներին, Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու խաղաղ պայմանագրի գործընթացը սկսելուն»,- ասել է Բայրամովը։Հիշեցնենք, որ Հայաստանը, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվի ագրեսիայի հետևանքով ունի 135 զոհ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս