Որտե՞ղ և ե՞րբ կհանդիպեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 2-ին Բիշքեկում։ Այս մասին հայտարարել է Համագործակցության գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

«Ղրղզստանի Հանրապետության առաջարկով որոշվել է 2023 թվականի հունիսի 2-ին Բիշքեկում անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը», — հանդիպման ժամանակ ասել է Լեբեդևը։

Նշենք, որ այսօր Աստանայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Թուրքմենստանի փոխվարչապետ Խոջամիրադ Գելդիմիրադովը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս