Ինչու է այս ամենը տեղի ունենում. վարչապետը պարզաբանում է

Այսօր կարծում եմ, որ անհրաժեշտ է ունենալ ոչ էմոցինոալ և սառը խոսակցությոյն: Այս մասին այսօր Ազգային ժովում իր ելույթը շարունակելով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա նշեց, որ այս համատեքստում կարևոր է համարում և այստեղ չէ միայն փաստեր հրապարակելու համար, քանի որ դրանք հասանլի կլինի լրատվամիջոցներով, այլ շատ կարևոր է պարզաբանել տեղի ուենցողի համատեոքստը, թե ինչու է այս ամենը տեղի ուեննում: Նա ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե ՀՀ զինված ուժերը դիմել են սադրանքների, սուտ է:

«Ինչու է դա տեղի ունենում, առաջինը կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ, բոլորդ հիշում եք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 առաջրակություն և առաջարկել այդ հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր և մենք ասել ենք, որ այդ առաջրակներում մեզ համար դրանում անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը պետք է լրացվեն: Թվում էր սկզբում կա թեմայի շուրջ ըմբռնում, բայց հընթացս և Բրյուսելում եղած հանդիպման ժամանակ պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների վրա»,-ասաց նա:Վարչապետն ասաց, որ Ադրեջանի դիրքորոշումն այն է, որ նրանք ասել են, որ չեն ուզում ՀՀ-ի հետ քննարկել Ղարաբաղի հացրը, քանի որ իրենց դիրքորոշմամբ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ իրենց ներքին խնդիրն է:

«Բայց պատմությունը սրանով չի ավարտվում, քանի որ նախկինում էլ ասել ենք,որ Ադրբեջանի կողմից առաջարկած սկզբունքներից մեկը մեզ համար ընդունելոի է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, բայց այստեղ ամեն ինչ չի ավարտվում»,-ասաց նա և պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն տարածքային ամբողջականություն ասելով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս