Հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը հստակ դիրքորոշում կհայտնի Ուկրաիայի`ԵՄ անդամ դառնալու դիմումի վերաբերյալ, հաղորդում է Հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի հայտարարությանը:
Ֆոն դեր Լեյենն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ կայացած բանակցությունները թույլ կտան մինչեւ հաջորդ շաբաթվա ավարտը հստակ գնահատական տալ ԵՄ անդամակցության դիմումին:Հայտնի է, որ Զելենսկին ձգտում է հնարավորինս շուտ անդամակցել Եվրոպական միությանը, սակայն ԵՄ ղեկավարությունն այս հարցում զգուշավոր է, քանի որ նույնիսկ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունենալու դեպքում գործընթացը կարող է տարիներ՝ նույնիսկ տասնամյակներ տեւել:
Չնայած ԵՄ անդամ որոշ պետությունների վերապահումներին, սպասվում է, որ միության առաջնորդները կհաստատեն Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակը՝ թեեւ դա կլինի ծանր պայմաններով: