Հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի մասին հայտարարություն՝ Թուրքիայից

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին անհապաղ դադարեցնել սադրանքները։

«Հայաստանը պետք է կենտրոնանա խաղաղ բանակցությունների և համագործակցության վրա՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում»,- սոցցանցերում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նախարարը նաև հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին հայկական սադրանքները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս