Բայդենի վարչակազմը հսկայական աշխատանք է իրականացրել տրանսատլանտյան միասնականության ամրապնդման համար, որպեսզի պատժի Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու համար եւ սահմանափակի ապագայում այլ երկրների դեմ ագրեսիվության դրսեւորման նրա հնարավորությունները: Սակայն Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, միակ չկողմնորոշված դաշնակիցն է: Թուրքիան Ռուսաստանին քննադատում է Ուկրանա ներխուժելու համար, սակայն հրաժարվում է միանալ բազմակողմանի պատժամիջոցներին:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղում է հակամարտության երկու կողմերում, որպեսզի ամրապնդի իր տարածաշրջանային ազդեցությունն ու տնտեսական շահը: Թուրքիան խախտել է միջազգային կոնսենսուսը: Էրդողանը կարծում է, որ տնտեսական կապերի պահպանումը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կմեղմացնի հակամարտության ազդեցությունը Թուրքիայի տնտեսության վրա եւ քաղաքական շահ կբերի նրան»,- ընդգծել է հոդվածի հեղինակ, ԱՄՆ երեք նախկին նախագահների վարչակազմերի ժամանակ որպես խորհրդական ծառայած Դեւիդ Ֆիլիպսը:
Ինչպես ընդգծում է ամերիկացի փորձագետը, բիզնեսի վարումը Ռուսաստանի հետ վտանգավոր որոշում է Թուրքիայի համար: Միունույն ժամանակ Ֆիլիպսն ընդգծում է, որ Թուրքիան մեծությամբ հինգերերոդ արտահանման շուկան է Ռուսաստանի համար, Ռուսաստանը՝ տասներորդ շուկան է Թուրքիայի համար: