Էրդողանն անթաքույց սպառնո՞ւմ է հայերին․ Թուրքիայի նախագահը թվիթերյան էջում հրապարակել է Նուրա փաշայի լուսանկարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին։ Մասնավորապես, թվիթերյան իր էջում շնորհավորել է 1918թ-ին սեպտեմբերի 15-ին Կովկասյան իսլամական բանակի մուտքը Բաքու, որին հետևեցին հայերի ջարդերը։

«Շնորհավորում եմ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ազատագրման տարեդարձը ,որը մեր բարեկամն է, եղբայրը և անբաժան մասը։

Ինչպես նախկինում, հիմա էլ մենք կշարունակենք կանգնել մեր ադրբեջանցի եղբայրների կողքին նրանց արդար պայքարում»,-գրել է Էրդողանը՝ կից հրապարակելով Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Նուրի փաշայի լուսանկարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս