Բուլղարիայի Վառնա քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը ։ Քանդակագործ Կրասիմիր Անգելովի կոմպոզիցիան գտնվում է քաղաքի «համախմբում» հրապարակում, հաղորդում են բուլղարական լրատվամիջոցները:
Հաղորդվում է նաև, որ հուշարձանի բացումից առաջ հնչել են Բուլղարիայի, Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ազնավուր» հիմնադրամը եւ ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղը Վառնայում հուշագիր են ստորագրել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը Վառնայում տեղադրելու մասին: