Երևանն ակնկալում է, որ ՀԱՊԿ առաքելությունը կարևոր դեր կխաղա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում. Հայաստանում ՌԴ դեսպան

Երևանն ակնկալում է, որ ՀԱՊԿ առաքելությունը կարևոր դեր կխաղա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում, ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այստեղ ձեր առաքելությունը առանձնահատուկ նշանակություն ունի, նրանք ակնկալում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարևոր դեր կխաղա իրավիճակի կայունացման գործում՝ քայլեր ձեռնարկելով իրավիճակի հետագա սրումը կանխելու համար», — ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հասարակությունը և տարբեր քաղաքական ուժեր ուշադրությամբ հետևում են առաքելության աշխատանքին։ «Այստեղ հիշում են, որ կազմակերպությունը առանցքային դեր է խաղացել այս տարեսկզբին Ղազախստանում իրավիճակի կայունացման գործում։ Կարևոր նրբերանգն այն է, որ Հայաստանն այժմ նախագահում է ՀԱՊԿ–ում», — նշել է դիվանագետը։Կոպիրկինը նաև հաջողություն է մաղթել առաքելությանը կոնկրետ արդյունքների հասնելու գործում։«Սա, անկասկած, կաշխատի կազմակերպության հեղինակության ամրապնդման ուղղությամբ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ տարածաշրջանում», — ընդգծել է նա։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս