«Ոմն Զելենսկի ասել է, որ ինքը վերջնագրեր առաջադրողների հետ չի երկխոսելու». Մեդվեդևը պատասխանել է Զելենսկիին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, թե Կիեւը չի բանակցի Մոսկվայի հետ:

«Ոմն Զելենսկի ասել է, որ ինքը վերջնագրեր առաջադրողների հետ չի երկխոսելու։ Ներկայիս «վերջնագրերը» մանկական նախավարժանք են ապագայի պահանջներից առաջ։ Եվ նա դրա մասին գիտի գիտի՝ Կիևի ռեժիմի տոտալ կապիտուլյացիան Ռուսաստանի պայմաններով»,-ասել է Մեդվեդևը:

Հիշեցնենք` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը չի երկխոսի նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս