Պուտինի ելույթից հետո Բելգիայի վարչապետը ԵՄ երկրներին հորդորել է կրակի վրա յուղ չլցնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն ԵՄ երկրներին հորդորել է հանգստություն պահպանել և կրակի վրա յուղ չլցնել:«Մենք պետք է պատասխանենք հանգստությամբ, կրակի վրա յուղ լցնելու կարիք չկա, մենք չպետք է սադրենք»,- ասել է Դե Կրոն։

Միաժամանակ նա հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել դիրքորոշումը Ուկրաինայի հարցում և շարունակել օգնություն ցուցաբերել նրան։ Նրա խոսքով՝ Բելգիան արդեն 55 մլն եվրոյի չափով օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, և կշարունակի դա անել։Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», — ասել է ՌԴ նախագահը;Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», — ասել է Պուտինը:Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս