Իրավիճակը շատ ռիսկային է․ Զելենսկին՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի մասին

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը հաջողվել է միացնել ցանցին, սակայն Եվրոպայում խոշորագույն ատոմակայանը աղետի եզրին է: Այս մասին օգոստոսի 26-ին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ուզում եմ ընդգծել, որ իրավիճակը շարունակում է մնալ շատ ռիսկային և վտանգավոր։

Երեկվա իրադարձությունների ցանկացած կրկնություն, այսինքն՝ կայանի ցանկացած անջատում ցանցից, ցանկացած գործողություն Ռուսաստանի կողմից, որը կարող է հրահրել ռեակտորների անջատում, կայանը կրկին աղետի եզրին կդնի»,- ասել է Զելենսկին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը պետք է հնարավորինս շուտ ժամանի կայան և օգնի ատոմակայանը մշտական ​​հիմունքներով պահել Ուկրաինայի վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Զապորոժիեի ԱԷԿ-ը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ անջատվել է էլեկտրացանցից։ Կայանը այս վիճակում է մնացել մինչև օգոստոսի 26-ի կեսօր։ Նախօրեին՝ կեսօրին, ցանցին միացվել է վեց էներգաբլոկներից առաջինը, երեկոյան հաջողվել է միացնել ևս մեկը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս