Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի գնդակոծության ժամանակ ավերվել են դպրոց, մանկապարտեզ, շուկա և բնակելի շենքեր հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզին:
Նշվում է, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը այսօր առնվազն երեք անգամ կրակ են բացել Դոնեցկի Կիրովսկի շրջանի ուղղությամբ, այդ թվում՝ ՛՛Գրադ՛՛ բազմակի հրթիռային համակարգերից, 152 և 155 միլիմետրանոց հրանոթներից։
Հաղորդվում է նաև, որ հարձակումների հետևանքով կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում: