ԻԻՀ նախագահ. Կառավարությունը փորձում է քայլ առ քայլ չեզոքացնել պшտժшմիջոցները

Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է. «Կառավարությունը քայլ առ քայլ աշխատում է ԱՄՆ-ի ճնշող պшտժшմիջոցները չեզոքացնելու ուղղությամբ»:

Շաբաթ օրը, Թեհրանում կայացած կորոնավիորսւի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, անդրադառնալով պատվաստանյութի գնման հարցում ամերիկացիների սшդրшնքներին, Հասան Ռոհանին ասել է. «ԱՄՆ-ը խոչընդոտներ է ստեղծել կորոնավիրուսային պատվաստանյութ գնելու ճանապարհին, և հակաիրանական լրատվամիջոցները ամեն օր արդարացումներ են գտնում դրա համար»:

Ռոհանին հավելել է, որ եվրոպական որոշ երկրներում, հատկապես Բրիտանիայում, հայտնաբերվել է կորոնավիրուսի մուտացված շտամ: Նրա խոսքերով. «Եվրոպայից Իրան մուտք գործած ճանապարհորդները պետք է ավելի զգույշ լինեն, որպեսզի այս մուտացված վի րուսը չվարակի մարդկանց»:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ժողովրդին՝ առողջապահական արձանագրությունները պահպանելու համար, հատկապես Յալդայի գիշերը, որը սովորաբար նշվում է ընտանիքների հետ միասին: Նա նշել է . «Պետք է ավելի շատ ջանքեր գործադրել ցանկալի վիճակին հասնելու համար»:

parstoday.com

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս