Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են Իրանը, Ադրբեջանը եւ Հայաստանը կապող երկաթուղային ուղիները:Իրանցի բարձրաստիճան դիվանագետը երեքշաբթի Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է Ալիեւի հետ: Ըստ Tasnim-ի՝ կողմերը քննարկել են Իրանը, Ադրբեջանն ու Հայաստանը կապող երկաթուղային ուղիները, վեցակողմ համագործակցության տարածաշրջանային նախաձեռնությունը, տարանցիկ միջանցքները եւ այլ հարցեր:
Քննարկվել են նաեւ Իրանի մասնակցությունը ակшնազե րծման աշխատանքներին եւ 2020 թ. աշնանը Արցախի դեմ սшնձшզե րծված պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերшհսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հրադադարի ռեժիմի իրականացումը:«Այժմ կարող եք պատմական դեր ունենալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում, եւ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի հետ խաղաղ համակեցության ցանկություն հայտնելու համար», — նշել է Զարիֆը՝ դիմելով Ալիեւին:
Նա կարեւոր է համարել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը: «Իրանը պատրաստ է իր դերակատարությունն ունենալ այս կարեւոր նպատակին հասնելու, ինչպես նաեւ ազшտшգրված տարածքների վերականգնման գործում», — ասել է նա, հաղորդել է Mehr-ը:Բաքու կատարած այցից հետո Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Երեւան եւ կհանդիպի Հայաստանի պшշտոնատար անձանց հետ: