Միացյալ Նահանգների ազգային անվ-տանգության խորհրդի ռազ-մավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձելէ Թուրքիայի հնարավոր ռազ-մական գործողությանը Սիրիայում։ — «Է րմենիհшբեր»
«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսը ապակայունացնող, խաղաղ բնակչությանը և ԻՊ-ի դեմ դաշինքի պայքարը վտ-անգող Թուրքիայի ռազ-մագործողության սպա-ռնալիքով»,- հայտարարել է Քիբրին՝ շեշտելով որ Բայդենի վարչակազմն այս հարցում ունեցած իր մտահոգությունը հայտնել է թուրք պաշտոնյաներին։
Աղբյուրը հայտնում է, որ ամերիկացի զի-նվորականները պարեկություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող և Թուրքիային սահմանամերձ Ալ-Քահթանիե ու Ղամիշլի շրջաններում։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում խոսել էր Սիրիայում հնարավոր ռազ-մական գործողության վերաբերյալ։