Արցախի դատախազության հայտարարությունը

Արցախի Հանրապետության դատախազությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել.«Բերձորի միջանցքում տեղի ունեցող գործընթացների առնչությամբ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվում են տարբեր բնույթի հրապարակումներ «Արցախի Հանրապետության պաշտոնյաների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցելու», «գործարքների», «պայմանավորվածությունների» և այլ ենթադրյալ գործողությունների մասին:

Տվյալ կապակցությամբ պարզաբանում ենք, որ Արցախի Հանրապետության դատախազությունը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին չէ, ԱՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազությունը պետական մարմին է, որը կոչված է հսկողություն իրականացնելու մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով:

Հետևաբար, եթե որևէ մեկը տիրապետում է կոնկրետ հանցագործության դեպքի վերաբերյալ տեղեկատվության, ապա կարող է այդ մասին հաղորդել դատախազությանը: Վստահեցնում ենք՝ դատախազությունն ապահովելու է հետաքննության ու նախաքննության մարմինների կողմից դրանց լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս