Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ

Պարզաբանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով Աննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Աննա Հակոբյանը հանդիսանում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, չի համապատասխանում իրականությանը։
Ստորեւ ներկայացնում ենք Աննա Հակոբյանի կենսագրական որոշ տվյալներ՝

Ա. Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։ 1994 թվականին ավարտել է Գյումրու միջնակարգ դպրոցը։

Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։
Ա. Հակոբյանի կենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։

Հիշեցնենք այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Հակոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս