Սկանդալ Թուրքիայում . Ուկրաինացի լրագրողի անակնկալ հարցը Լավրովին . (տեսանյութ)

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին այսօր սկանդալային հարց է ուղղել Ուկրաինայի Հանրային հեռուստատեսության թղթակից Մուսլիմ Ումերովը։

Ինչպես հայտնի է, Անկարայում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։

Ուկրաինացի լրագրողը խնդրել է ռուս նախարարին պատասխանել իր հարցին և չանտեսել , որին ի պատասխան Լավրովն ասել է. «Դե, իհարկե, կարող եք, մենք Ուկրաինայում չենք, մենք Թուրքիայում ենք՝ ազատ երկրում»։

Ստանալով համաձայնություն՝ թղթակիցը հարցրել է. «Ուկրաինայում գnղшցվшծ ապրանքներից ի՞նչը, բացի հացահատիկից, Ռուսաստանը արդեն կարողացել է վաճառել»։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է .

«Ձեր գլխում միայն այդ հարցն է պտտվում «որտեղից գողանալ» , և հետևաբար կարծում եք , որ բոլորն են դա անում։ Մենք զբաղված ենք այն նպատակի իրագործմամբ, որը հրապարակայնորեն հայտարարել ենք՝ Ուկրաինան ազատել նեnնшցիuտшկшն ​​ռեժիմի ճնշումից։ Իսկ հացահատիկը, ինչպես այսօր քննարկեցինք, կարելի է ազատորեն տեղափոխել տարբեր ուղղություններով: Ռուսաստանի համար ոչ մի խnչընդnտ չկա։ Անհրաժեշտ է, որ պարոն Զելենսկին հրաման տա, եթե այնտեղ այլ բան է պատվիրում։ Անհրաժեշտ է, որ օտարերկրյա նավերը, ինչպես նաև ուկրաինական, թույլ տան մուտք գործել Սև ծով»,- ասել է Լավրովը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս