Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել որտեղ ասվում է , որ ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ։
«Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ, նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված մեկ մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմր -ամիջnցների ապօ-րինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։
Լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկատվություն չտարածել։»,-նշել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք , որ այսօր լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն , որ Երեւանում ձերբակալվել է ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը: