Կարևոր . Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այսօր Աշխաբադում անրադարձել է կովկասյան տարածաշրջանին

Իրանի նախագահ Ռաիսին այսօրվա ելուկթում անրադարձել է նաև կովկասյան տարածաշրջանին : Ռաիսին նշել է, որ կովկասյան տարածաշրջանում ռшզմшկшն գործողությունների դադարեցումը նշանավորում է տարածաշրջանային զարգացման և ինտեգրման նոր ժամանակաշրջանի սկիզբը:

«Հաշվի առնելով Կովկասյան տարածաշրջանի նոր պայմանները, Մենք կարծում ենք, որ ավանդական երթուղիների վերածնունդը և տարածաշրջանում ապրանքների և ուղեւորների տեղաշարժի դյուրացումը երեք տասնամյակից հետո կնպաստի ՏՀԿ֊ի աճին և զարգացմանը: Մենք նաև կարծում ենք, որ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխություն ոչ միայն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը, այլև հող կպատրաստի ապագայում հետագա լшրվшծnւթյшն համար», — նշել է նա:

«Կովկասի երկրների միջև համագործակցությունը հիմնված կլինի երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի և պահպանման վրա, իսկ միջազգային կանոնները կապահովեն խաղաղություն, կայունություն և ճանապարհ կհարթի տարածաշրջանի երկրների առաջընթացի և զարգացման համար», — ընդգծել Է Իրանի նախագահը:

-«Կայունությունը կովկասյան տարածաշրջանում և միջտարածաշրջանային համագործակցության ձեւավորումը, ինչպիսին է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային միջանցքի ստեղծումը, կարագացնի առևտրատնտեսական համագործակցությունը»

Արմեն Շահ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս