Թուրքիան առաջարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում: Այդ մասին թուրքական դիվանագիտական աղբյուրը հայտնել է ռուսական լրատվաիջոցին։
Առայժմ նման հանդիպումներ եղել են միայն Մոսկվայում և Վիեննայում։
Աղբյուրը հիշեցնում է, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռաոխսազրույց:
Ուշագրավ է, որ մի շարք թուրք լրագրողներ, վերլուծաբաններ հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակումներ են արել, որոնք հիմնականում տեղեկատվական բնույթի են: