Ֆիլիպ Ռիքերը՝ ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահ, Փաշինյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին․

Այսօր լրացել է ժամկետը, որը տրվել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար, քանի որ այդ բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Բերձորի,Աղավնոյի բնակիչներից շատերը ապաստան են գտել ՀՀ Սյունիքի մարզում, մյուսները տեղափոխվել են այն բնակավայրեր, որտեղ հարազատներ ունեն:

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Աշոտ Սմբատյանը։ Նա 2015-2021 թթ եղել է Գերմանիայում ՀՀ դեսպանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ Անկախության տոնի առթիվ: Ուշագրավ է, որ երեկ Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը չէր շնորհավորել Ուկրաինայի անկախության օրը, ինչը քննադատության ալիք էր բարձրացրել քաղհասարակության շրջանում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին նշանակել է կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր ավագ խորհրդական, հայտնել է պետքարտուղարությունը։ Այս պաշտոնում դեսպան Ռիքերը կաշխատի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և կլինի ԱՄՆ պատվիրակության անունից գլխավոր բանակցողը Ժնևի միջազգային քննարկումներում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս