CNN-ը աշխարհի լավագույն արշավային ուղղություններում է ներառել նաև Հայաստանը. մեր երկիրը 12-րդն է

ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը:Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը» և այն 12-րդն է:Ընդգծվում է, որ Հայաստանում են Եվրոպայում լավագույն արահետներից մի քանիսը:

«Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ»,-ասվում է հոդվածում:

Ցանկում ընդգրկվել են նաև ուղղություններ Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Արգենտինայում, Մարոկկոյում, Իտալիայում, Հնդկաստանում և այլ երկրներում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս