Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլեւս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ:
Այս մասին հայտնում է թուրքական պետական լրատվական գործակալությունը:
Էրդողնը նշել է, որ Թուրքիան չեղարկել է Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռшզմшվшրական խորհրդի համաձայնագիրը։ Նա հորդորել է Հունաստանին «դասեր քաղել պատմությունից և չփորձել խաղալ Թուրքիայի շահերի վրա»։
«Դուք պատմությունից դասեր չեք քաղում, մի փորձեք խաղալ Թուրքիայի հետ, այլապես կհոգնեք և կմնաք ճանապարհին: Մենք այլևս երկկողմ բանակցություններ չենք ունենա նրանց հետ», — ասել է նա: