Նյու Յորքում տեղադրված «Stop Erdoğan!» գրությանն ի պատասխան Անկարայի ամրոցի վրա ցուցադրվել է «Love Erdoğan» 3D լուսային պրոյեկցիա

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում տեղադրված գովազդային վահանակի Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրությանն ի պատասխան Անկարայի ամրոցի վրա ցուցադրվել է «Love Erdoğan» 3D լուսային պրոյեկցիա: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նշենք, որ հաջակցություն Էրդողանի՝ Ստամբուլի, Օրդուի, Դիարբեքիրի և Մարդինի նահանգներում ևս «Love Erdoğan» գրությամբ պաստառներ և գովազդային վահանակներ են տեղադրվել:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված Անկարայի Ալթընդաղ շրջանի համայնքապետ Ֆաթիհ Բիլդիքը, անդրադառնալով ԱՄՆ-ում տեղադրված հшկшէրդողանական բնույթի գովազդների թեմային, ասել է.

«19 տարի մեր նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողան-խմբ.) թիկունքին կանգնած ենք։ Մեր ազգի հետ միասին կշարունակենք նույն կերպ կանգնել մինչև վերջ: Առանց կանգնելու և հոգնելու մինչև վերջ պшյքшրելու ենք»:

Հիշեցնենք, որ Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել էին հшկшէրդողանական բնույթի վահանակներ,որոնց վրա մասնավորապես գրված էր. »Stop Erdogan» (Կանգ առ, Էրդողան), »Stop tripled femicide in Erdogan’s Turkey» (Դադարեցրեք ֆեմիցիդը էրդողանական Թուրքիայում):

Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել էր վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական шհшբ եկչшկшն կազմակերպություններ», հապավումը` FETÖ:

Կատարվածի առնչությամբ Անկարայի հանրապետական դшտшխшզпւթյпւնը հետաքննություն էր սկսել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս