ՌԴ նախագահի հատուկ բանագնացը Սիրիայի հարցով կոչով դիմել է Թուրքիային

Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունը կհանգեցնի էսկալացիայի և տարածաշրջանում զի-նված դիմակայության նոր փուլի։ Այդ մասին զգուշացրել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

Նա անհիմն քայլ է համարել Սիրիայի հյուսիսում կիսառազ-մական քրդական ուժերի դեմ ռազ-մական գործողություն իրականացնելու՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի ծրագիրը: Ըստ Լավրենտևի, դա կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, որն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ «բարդ և լարված»։

ՌԴ նախագահի հատուկ բանագնացն ընդգծել է, որ Մոսկվան կոչ է անում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսության միջոցով, և հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել հնարավոր աջակցությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի զի-նված ուժերը և Սիրիայի ազատ բանակի զի-նյալներն ավարտել են Սիրիայում նոր գործողության նախապատրաստական ​​աշխատանքները։ Բանակը սպասում է գործողությունը սկսելու Անկարայի հրամանին։ Նշվում է, որ թուրք զի-նվորականները մարտական ​​դիրքեր են գրավել Թել Ռիֆաթ և Մանբիջ քաղաքների շրջակայքում ու գնդակ-ոծում են, իրենց գնահատմամբ, ահաբ-եկչական խմբավորումների դիրքերը։ -«1լnւրեր»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս