Ամերիկացի սենատորները Բայդենին կոչ են արել Թուրքիային չվաճառել ամերիկյան կոր ծանիչներ

ԱՄՆ-ի կոնգրեսի 35 սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որտեղ պահանջում են Թուրքիայի չվաճառել Ֆ-16 կոր-ծանիչները: Ավելի վաղ կոնգրեսը հավանություն էր տվել այդ ինքնաթիռների վաճառքին:

Ինչպես հայտնի է, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց Թուրքիային վաճառել Ֆ-35 գերժամանակակից ինքնաթիռներ, Անկարան Վաշինգտոնից խնդրեց, դրանց փոխարենց իրենց վաճառել Ֆ-16 կոր-ծանիչներ:

«Միացյալ Նահանգները չպետք է հետագայում աջակցեն Թուրքիայի զի-նված ուժերին, քանի դեռ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել՝ դադարեցնելու Թուրքիայի ապակայունացնող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները »,- ասվում է նամակում։ Նամակի վերջում նրանք նշել են, որ կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան Ֆ-16-ների վաճառքը Թուրքիային:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս