Իրանցի քաղաքական գործիչ . «Մենք լավ հարևաններ շատ չունենք, բայց Հայաստանը մեր լավ հարևաններից մեկն է»

Հայաստանում Իրանի նախկին դեսպանը Քազեմ Սաջադին նոր թվիթերյան գրառում է կատարել իր էջում . «Մենք լավ հարևաններ շատ չունենք, բայց Հայաստանը մեր լավ հարևաններից մեկն է»։

Նշենք , որ այսօր Իրանի նախկին դեսպանը Քազեմ Սաջադին ևս մեկ թվիթերյան գրառում էր կատարել մասնավորապես ասելով.

«Իրանի հետ սահմանի մոտ ահш-բեկիչների ներկայությունն ու Սիրիայից Ադրբեջան տեղափոխումն անընդունելի է: Հետևելով Հունաստանին, Կիպրոսին, Հայաստանին, Սիրիային և Իրաքին՝ Թուրքիան այժմ չարաբաստիկ գործունեություն է ցանկանում սկսել Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կր-шկի հետ է խաղում»։

Նշենք , որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելիս , անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջ-ադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս