Ղազախստանի նախագահը վավերացրեց . Հայաստանը նավթամթերք կստանա Ղազախստանից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այսօր վավերացրել է Հայաստանին նավթամթերք մատակարարելու մասին համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է Ղազախական լրատվամիջոցները:

«Պետության ղեկավարի կողմից ստորագրվել է «Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների ոլորտում առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելու մասին» Ղազախստանի Հանրապետության օրենքը»,- հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր 2020 թվականի հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։ Օրերս համաձայնագիրը հավանության էր արժանացել Ղազախստանի օրենսդիրների կողմից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս