Պեսկով ասել է թե ինչ են վաղը քննարկելու Պուտինը , Էրդողանը և Ռաիսին

«Վաղը Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը իր թուրք և իրանցի պաշտոնակիցների հետ քննարկելու է տարածաշրջանային հակամ-արտությունների թեման», — այսօր տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մեզ շրջապատող շատ թեժ տարածաշրջանային խնդիրներ կան, որոնց լուծման համար անհրաժեշտ է մեր համագործակցությունը», — նշել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը Իրանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպումից բացի վաղը նախատեսում է այցելել նաև Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին։

«Հուսով ենք, որ դա շատ հագեցած երկխոսություն կլինի», — նշել է Դմիտրի Պեսկովը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս