Էրդողան. «Պուտինը մեզ առաջարկել է «Բայրաքթար»-ների գործարան հիմնել Ռուսաստանում»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Թուրքիայի նախագահին առաջարկել է Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի գործարան կառուցել, այդ մասին հայտնում են լրատվամիջոցները, հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը

«Պուտինն ինձ ասաց, որ ցանկանում է աշխատել Բայքար ընկերության հետ։ Նա առաջարկել է գործարան հիմնել Ռուսաստանում, ինչպես արեցին ԱՄԷ-ում»,- ասել է Էրդողանը երկուշաբթի օրը կուսակցության ղեկավարության հետ հանդիպմանը:

Ավելի վաղ « Բայքար»-ի ներկայացուցիչը հերքել էր, որ ընկերությունը գործարան է բացել ԱՄԷ-ում։

Հետաքրքիր է, որ ավելի վաղ թուրքական պաշտպանական ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը ամերիկյան լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել էր, որ ընկերությունը չի պատրաստվում անօդաչու սարքեր վաճառել Ռուսաստանին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս