Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է , որ Ռուսաստանն ունի միջուկային զ-ենք և կօգտագործի, եթե անհրաժեշտ լինի պաշտպանել իր ինքնիշխանությունը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը սակայն ոչ մեկին չի սպ-առնում միջուկային զ-ենքով, երկիրն ունի այն, և բոլորը պետք է իմանան այդ մասին:
«Մենք դա կօգտագործենք, եթե ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտություն լինի»,- ասել է Պուտինը:
Նշենք , որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստումնաև հայտարարել է , որ Ուկրաինայի իշխանություններն իրենք են մեղավոր նրանում, թե ինչպես են ձևավորվել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև Ղրիմի կորստի համար:
«Եթե մենք ունենայինք լավ, գործընկերային հարաբերություններ, Ղրիմի վերաբերյալ հարց չէր լինի: Այդուհանդերձ, նրանք դա իրենց ձեռքերով են արել»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։