ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտակարգ հայտարարություն է տարածել որտեղ ասվում է , որ Շվեդիան և Ֆինլանդիան, որոնց անդամակցությունը Դաշինքին համաձայնեցվել է մոտ 12 ժամ առաջ, առաջիկա 24 ժամվա ընթացքում կդառնան ՆԱՏՕ-ի նոր անդամներ։
Ֆորմալ առումով այս երկրներն արդեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ են, և այսօր կհայտարարվի նրանց պաշտոնական անդամակցությունը ռազմական դաշինքին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, ընթացող բանակցությունների շրջանակներում որոշվել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան, Թուրքիայի վետոյի վերադարձից հետո, առաջիկա 24 ժամվա ընթացքում դառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ։ Նման որոշման հապճեպությունը դեռ չի մեկնաբանվել, սակայն հայտնի է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները լիովին պաշտպանել են սկանդինավյան երկու երկրների՝ արեւմտյան ռազմական բլոկին միանալուն։
Ռուսական կողմը դեռ չի արձագանքել Սթոլթենբերգի ներկայիս հայտարարությանը։