ԱՄՆ . «ՌԴ-ը օրական 100-ավոր զինվորականներ է կորցնում ուկրաինական պատերազմում»

ԱՄՆ ռազ-մական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ Ռուսաստանը օրական հարյուրավոր զի-նվորականներ է կորցնում ուկրաինական պատ-երազմում և փետրվարի 24-ից ի վեր զո-հվել են հազարավոր լեյտենանտներ, կապիտաններ, սպ-անվել են նաև հարյուրավոր գնդապետներ և «բազմաթիվ» գեներալներ: Այս մասին, անանուն մնալու պայմանով հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

ԱՄՆ Կենտրոնական հետախ-ուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը անցած օրերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գնահատմամբ Ուկրաինայում ռուսների կորուստները մոտ հինգ ամիս շարունակվող պատ-երազմի ընթացքում կազմում է մոտ 15 հազար, ևս շուրջ 45 հազար զինծառայող էլ վիրավորվել է։ Բըրնսի խոսքերով՝ գրեթե նույնքան կորուստներ ունի նաև Ուկրաինայի զի-նված ուժերը։

Մոսկվան ու Կիևը չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ տվյալներ է հրապարակել մարտի 25-ին՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունների ընթացքում սպ-անվել է 1351 մարդ, վիր-ավորվել` 3825-ը։ Ուկրաինայի ռազ-մական գերատեսչությունը զի-նվորականների շրջանում կորուստների վերաբերյալ առ այսօր որևէ տեղեկատվություն չի ներկայացրել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս