«Սիրիան ունի բոլոր իրավունքները պաշտպանելու իր ինքնիշխանությունը» . Սիրիայի խորհրդարանը նիստ է հրավիրվել Թուրքիայի թեմայով

Սիրիայի խորհրդարանում նիստ է հրավիրվել կապված Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազ-մական գործողության վերաբերյալ քուրդ զի-նյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբ-եկիչներ: -«Է րմենիհшբեր»

Նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի զավ-թողական գործողությունների նպատակն է փոխել Սիրիայի հյուսիսի ժողովրդագրական պատկերը:

Նշվել է, որ Թուրքիան տարածաշրջանում սեփական նպատակներին հասնելու համար հաճախ է օգտագործում միգրացիայի գործընթացը, որը հակասում է ՄԱԿ-ի դրույթներին:

Դա-տապարտելով Թուրքիայի անօ-րինական ծրագրերը՝ խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիան ունի բոլոր իրավունքները պաշտպանելու իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Բացի այդ խորհրդարանը դա-տապարտել է Թուրքիայի վերջին հարձ-ակումները, որոնց հետև-անքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զ-ոհվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջերս ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նշել էր, որ Դամասկոսը կդիմադրի թուրքական բոլոր հար-ձակումներին:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը մեկնարկելիք ռազ-մական գործողության վերաբերյալ ասել էր հետևյալը.

«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվ-տանգություն գոտիներ ստեղծելու համար»։

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հայտնել են, որ Թուրքիայի հնարավոր ռազ-մական գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս