Թուրքիայի արևմտյան Քյութահյա նահանգի Էմեթ շրջանում ուժգին պայքար է տարվում անտառային հր-դեհների դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներում վաղ առավոտից ներգրավված են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 հրշեջ մեքենա, 8 բուլդոզեր և շուրջ 600 հոգանոց անձնակազմ։
Քյուրեջի և Սամրիկ գյուղերի միջև ընկած անտառապատ գոտում նախօրեին բռ-նկված հր-դեհը ողջ գիշեր չի հաջողվել մարել թե ցամաքային և թե օդային միջամտությամբ։
Քյութահայի նահանգապետ Ալի Չելիքը տեղեկացրել է, որ հր-դեհը շարունակվում է 200հա անտառապատ տարածքում։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հր-շեջներին աջակցելու համար գործի է դրվել նաև անօդաչու թռչող սարք։