Էրդողանի կուսակցության փոխնախագահ . «Ղարաբաղի խնդրից հետո Կովկասում բոլոր երկրները արդեն պիտի համախմբվեն»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մասնակցել են «Անկարայի առևտրի պալատի» կողմից կազմակերպված «Թյուրքական աշխարհի խորհրդարանների հիմնադրամը հանուն զո-հերի հիշատակման և ոգեկոչման» խորագրով արարողությանը: — «Է րմենիհшբեր»

Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել և խոսել Ղարաբաղի և Հայաստանի մասին:

Նշել է, որ Բալկաններում այսօր իրավիճակը եթե հանգիստ է, ապա դա Թուրքիայի հավասարակշռված քաղաքականության արդյունքն է տարածաշրջանի երկրների նկատմամբ, ինչպես նաև Էրդողանի նախաձեռնողականության արդյունքը: Իբրև դրա լավագույն օրինակ, ըստ Յըլդըրըմի, այն է, որ Ղարաբաղի խնդիրը 26 տարի անց, լուծվեց:

«Մեր տարածաշրջանը՝ Բալկանները, Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը, չպետք է լինի վայր, որը հիշատակվում է միայն այն ժամանակ, երբ խոսքը խառնաշ-փոթի, քաոսի, ներքին պատ-երազմների և ահաբ-եկչության մասին է լինում: Հակառակը՝ թող վերածվի մի տարածաշրջանի, որտեղ մշտական են բարեկեցությունը, խաղաղությունը և եղբայրությունը: Մեր բոլոր ջանքերը դրա համար են»,- փորձել է հավաստիացնել թուրք պաշտոնյան։

Նրա բնորոշմամբ՝ Կովկասում Ղարաբաղի խնդրից հետո արդեն բոլոր երկրները պետք է համախմբվեն:

«Հայաստանին էլ ենք արել այս կոչը: Ցանկանում ենք, լեզվական, կրոնական, ռասսայական տարբերությունները, տարակարծությունները ոչ թե մեզ բաժանող, այլ միավորող հատկանիշներ լինեն»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս