Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Հունաստանի պատգամավորների միջև երեքշաբթի օրը Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի և Միջերկրական և Մերձավոր Արևելքի հատուկ խմբի համատեղ նիստի ժամանակ , ուժեղ լեզվակռիվ է տեղի ունեցել:
Այս ամենը սկսվեց այն ժամանակ երբ պատգամավորներ Սպիլիոս Լիվանոսը, Մանուսոս Վոլուդակիսը, Թեոդորա Ցակրին և Անդրեա Լովերդոսը արձագանքեցին այն բանից հետո, երբ Հուլուսի Աքարը կրկնեց Թուրքիայի պահանջը Հունաստանից ապառազ-մականացնելու իր կղզիները՝ կասկածի տակ դնելով նրանց ինքնիշխանությունը, ինչպես նաև օդային տարածքը և ծովային գոտիները:
«Ինչպե՞ս կարող է Թուրքիան մի կողմից հղում անել ՆԱՏՕ-ին, իսկ մյուս կողմից՝ Հունաստանին սպառնալ casus belli-ով»:
Նա նաև ընդգծել է, որ Անկարան խոսում է պետությունների ինքնիշխանության մասին, մինչդեռ Թուրքիան էր, որ 1974 թվականին ներխ-ուժել է Կիպրոս։
Թուրքիայի ռազ-մական գերատեսչության ղեկավարը, ակնհայտորեն նյարդայնացած, պատասխանել է, որ «եթե խոսում եք Հյուսիսային Կիպրոսի օկու-պացիայի մասին, դա նշանակում է, որ դուք հենց սկզբից ուզում եք վիճել»։
«Թուրքիան օկ-ուպանտ չէ Հյուսիսային Կիպրոսում։ Մինչև 1974 թվականն այնտեղ տեղի են ունեցել ջար-դեր ու հեղաշ-րջումներ»,- ասել է Աքարը։
Դիմելով հարևան երկրի պաշտպանության նախարարին՝ պատգամավոր Վոլոդակիսն իր հերթին ասել է, որ «ոչ մի օր չի անցնում առանց Թուրքիայի կողմից պատերազմի սպառ-նալիքի»։
«Մենք տեսնում ենք թուրքական կործանիչների թռիչքներ հունական բնակեցված կղզիների վրայով։ Վերջերս դուք նաև պահանջում եք ապառազ-մականացնել Արևելյան Էգեյան ծովի կղզիները»,- Աքարին դիմել է Վոլոդակիսը։
Թուրք նախարարը պատասխանել է, որ «հունական ինքնաթիռները մեր մայրցամաք են ժամանել ապրիլի 27-ին և խախտել մեր օդային տարածքը»։ Աքարը նաև նշել է, որ Հունաստանն «օգնում է ահաբ-եկիչներին»։ Սա առաջացրել է հույն օրենսդիրների սուր արձագանքը։