Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Հունաստանի կառավարությանը Էգեյան ծովում գտնվող կղզիների վերաբերյալ։
Թուրքիայի ղեկավարը հունարենով թվիթ է գրել՝ հիշեցնելով 1919-1922 թվականների հունա-թուրքական պատերшզմը՝ զգուշացնելով իր կառավարությանը չմտածված գործողություններից:
«Մենք ևս մեկ անգամ Հունաստանին կոչ ենք անում խոհեմ լինել, հեռու մնալ իր երազանքներից, հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել այնպիսի արդյունքների, որոնց համար նա կզղջա, ինչպես դա եղել է մեկ դար առաջ»,- գրել է Էրդողանը։
Նշենք , որ Հույն-թուրքական պատերшզմը տեղի է ունեցել Հունաստանի թագավորության, մյուս կողմից՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած Թուրքիայի ազգային շարժման միջև, 1919 թվականի մայիսի 15-ից մինչև 1922 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում։
1919 թվականի մայիսի 15-ից հունական զnրքեր մեծ հաջողություն են ունենում գրավելով ամբողջ արևմտյան և հյուսիսարևմտան Անատոլիան , սակայն 1922 թվականին փոքրասիական ուղղությամբ հшկшգրnհ է սկսում Քեմալականների բшնшկը, որը օգոստոսի վերջին Դումլուփընարի դաշտում ծшնր պшրտության է մատնում Հունաստանի զի-նվшծ ուժերին։ Սեպտեմբերի 9-ին Մուստաֆա Քեմալի բшնшկն առանց լուրջ шռճшկшտմшն զшվթnւմ է Զմյուռնիան՝ հույների վերջին հենակետը Փոքր Ասիայում։
Թուրքական նվաճումից չորս օր անց Զմյուռնիայում մեծ հր-դեհ է բռ-նկվnւմ, որն էլ փաստացիորեն կանխորոշում է հույն-թուրքական պատերшզմի ավարտը։
Պատերшզմի արդյունքում Հունաստանի կառավարությունը uտիպվшծ է լինում ընդունել Քեմալական շարժման պահանջները՝ վերադառնալով նախապшտերшզմшկան ստատուս քվոյին (այդկերպ հույները թուրքերին էին թողնում Արևելյան Թրակիան և Արևմտյան Անատոլիան)։ Իրադարձության ելքով պայմանավորված՝ դաշնակիցները հրաժարվում են Սևրյան հիմնադրույթներից՝ Լոզանում նոր պայմանագիր ստորագրելով Թուրքիայի ազգային շարժման հետ։ Լոզանի պայմանագրով ճանաչվում է Թուրքիայի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև գերիշխանությունը Փոքր Ասիայի, Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) և Արևելյան Թրակիայի նկատմամբ։