Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններից հետո հանդես է եկել հայտարաությամբ

Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարություն է արել ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու երկրների անդամակցության շուրջ բանակցություններից հետո:

«ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության գործընթացն առաջ մղելու համար Շվեդիան և Ֆինլանդիան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝ լուծելու Անկարայի шնվտшնգnւթյшն հետ կшպված մտահոգությունները:» Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը՝ մեկնաբանելով Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև Անկարայում կայացած բանակցությունների արդյունքները, որոնցում քննարկվել են Ստոկհոլմի և Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները։

«Թուրքիան հասկացրել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը չի կարող առաջ շարժվել, քանի դեռ Անկարայի шնվ-տшնգnւթյшն մտահոգությունները որոշակի ժամկետներում չեն ձեռնարկվել կոնկրետ քայլերի», — ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը:

Քալինը նաեւ նշել է, որ բանակցությունների ընթացքում «դրական վերաբերմունք» է նկատվել Անկարային պաշտպանական արտադրանքի մատակարարման էմբարգոյի վերшցման հարցում։

Նշենք , որ այսօր մայիսի 25-ին, Անկարայի նախագահական համալիրում կայացել են եռակողմ բանակցություններ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների միջև։

Կողմերը քննարկել են Ստոկհոլմի և Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը։ Անկարայում խորհրդակցություններն անցկացվել են փակ դռների հետևում և տևել մոտ հինգ ժամ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս