Էրդողանը Պուտինին կրկին սպասեցնել է տվել . (տեսանյութ)

Սոցցացերի թուրքական տիրույթում ակտիվորեն տարածվել է տեսանյութ Թեհրանում կայացած Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին այցով մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ նախատեսված էր հանդիպումներ Իրանի ղեկավարության, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիայի ղեկավարը ուշ է եկել հանդիպման, ուստի Պուտինը ստիպված է եղել միայնակ կանգնել մի խումբ լրագրողների առաջ։Այդ ընթացքում Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը ամբողջ ընթացքում Պուտինին նկարահանել է մոտիկից:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ սա Էրդողանի վր-եժն էր, քանի որ 2020թ.-ին հենց Պուտինը մոտ 15 րոպե սպասեցնել տվեց Էրդողանին Ռուսաստանում կայանալիք հանդիպումից առաջ:

Խամենեիի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նրանից լսել է Ուկրաինա ներխուժմանն աջակցելու խոսքեր։ Այաթոլլան ասել է, որ Ռուսաստանը ստիպված է եղել նախ հարձակվել՝ չսպասելով հարձակման իր տարածքի վրա, և մեղադրել է Արևմուտքին պատերազմ սկսելու մեջ։

Նաև Պուտինի իրանական այցի ընթացքում ռուսական «Գազպրոմը» և Իրանի ազգային նավթային ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ կնքելով 40 միլիարդ դոլար արժողությամբ գործարք, ի թիվս այլ բաների, այն ներառում է երկու գազի և վեց նավթային հանքավայրերի շահագործում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս