Թուրքիան «Բայրաքթար»-ներ կտա Ուկրաինային Լիտվայի միջոցով . ստորագրվել է պայմանագիր

Չորեքշաբթի օրը Լիտվայի և Թուրքիայի ներկայացուցիչները Անկարայում համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս Լիտվային գնել «Բայրաքթար» մшրտшկшն ​​անօդաչու թռչող սարքեր։ Լիտվան նման անօդաչու թռչող սարքեր կգնի , որպեսզի այն տա Ուկրաինային:

Թուրքական զ-ենք ձեռք բերելու մտադրության արձանագրությունը ստորագրել են պաշտպանության փոխնախարար Վիլիուս Սեմեշկան և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործակալության ղեկավարը։

«Մենք պայմանագիր ենք ստորագրել. Սա նշանակում է կանաչ լույս քաղաքական մակարդակով հետագա գնումների համար»,- ասել է Սեմեշկան։

Հինգշաբթի օրը վերջիս կհանդիպի անօդաչու թռչող սարքերի «Բայրաքթար» ընկերության ղեկավարի հետ։ Լիտվայում երեք օր շարունակ 5 մլն եվրո են հավաքել Ուկրաինայի համար «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք գնելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս