Նարինե Բաղդասարյանը գրել է. ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ… Մի քանի օր է արդեն ես փորձում եմ մարսել Ձեր երգը… Եռաբլուրում… Ամանորին… Հոգիս տակնուվրա է եղել, ներսումս փոթորիկ էր, ցանկանում էի գոռալ, արտահայտել ներսինս, սակայն չէի կարողանում գրել: Դավիթ Ամալյան,ես Հայկական Երկրորդ Հեռուստալիքում աշխատելու տարիներին նկարահանել եմ Ձեր հրաշք ընտանիքը, Ձեր որդուն, ես հիշել եմ այդ հաղորդումը և չասեմ թե ինչեր եմ զգացել։
Չկան մխիթարանքի խոսքեր, դրանք անիմաստ են դառնում, երբ կորցնում ենք ամենաթանկն այս աշխարհում: Աստված Ձեզ ուժ և համբերություն տա, որ կարողանաք դիմակայել: Երգից այս կադրը դաջվել է մեջս: Ինչքան բան կա այս հայացքում: Երկրի տերե՛ր, նայեք և ամաչեք: այո ամաչելու շատ բան ունեք, տեսնես կա՞ մի ձեւաչափ ձեր մեղքը չափելու համար:
Հիշեք մի բան, որ յուրաքանչյուր ծնողի ապրած վիշտը հետապնդելու է ձեզ ողջ կյանքում: Այս հայացքն էլ չմոռանաք, երբ ձեր երեխաների հետ կզվարճանաք, ձեր երեխաներն էլ են մերը, թող ապրեն երկար, սակայն դուք միեւնույնն է տականք եք: