Պուտին . «Արեւմտյան երկրները պետք է հասկանային, որ հենց սկզբից պարտվել են»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «իրականում դեռ ոչինչ չեն սկսել» Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները պետք է հասկանային, որ պարտվել են ռուսական հատուկ գործողության հենց սկզբից»։

«Այսօր լսում ենք, որ մեզ ուզում են մար-տի դաշտում հաղթել, լավ, ինչ ասեմ, թող փորձեն։ Մենք բազմիցս լսել ենք, որ Արևմուտքը ցանկանում է մեզ հետ կռ-վել մինչև վերջին ուկրաինացիները։ Սա ող-բերգություն է ուկրաինացի ժողովրդի համար, բայց ամեն ինչ կարծես թե գնում է դեպի դա»,- ասել է նախագահը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Պուտինը պնդում է, որ Ռուսաստանը չի հրաժարվում խաղաղ բանակցություններից. Նրա խոսքով, բանակցություններից հրաժարվողները պետք է իմանան, որ որքան ձգվի այն , այնքան ավելի դժվար կլինի իրենց հետ բանակցելը։

«Բոլորը պետք է իմանան, որ, մեծ հաշվով, մենք դեռ որևէ լուրջ բան չենք սկսել Ուկրաինայում»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս