Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննшդшտել է արևմտյան երկրներին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժшմիջոցների վեցերորդ փաթեթի ներդրման, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցում միասնական դիրքորոշման բացակայության համար։ Այս մասին Զելենսկին ասել է այսօր Դավոսում տնտեսական ֆորումի ժամանակ։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան այսօր «լիովին չի զգում», որ արևմտյան երկրներն իրեն ընկալում են որպես հավասար պետություն։
«Մենք չենք զգացել դա , քանի որ Ուկրաինային չտարան ՆԱՏՕ, հետո չզգացինք երբ վիճում էինք փակ երկինք ունենալու համար: Եվ այսպես քայլ առ քայլ այս հարցը մոռացվեց: Ինչ-որ մարդիկ մոռացան , բայց մենք չմոռացանք: Արևմուտքի նկատմամբ վստահություն կա՞, հաստատ չկա, որովհետև ի՞նչ պատճառով չեն փակում երկինքը: Ասում էինք տվեք մեզ ինքնաթիռներ, պատասխանում են «ՆԱՏՕ-ի պատերшզմ Ռուսաստանի դեմ չի լինելու» , — ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը բարձրացրել է նաև Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության դիմումի հարցը։ Զելենսկիի խոսքով, Արևմուտքը միասնական դիրքորոշում չունի այս հարցում. «Հիմա Եվրամիության հարցը: Խնդրում եմ, ասեք, կա՞ միասնություն Ուկրաինայի ապագայի վերաբերյալ, ես դա չեմ տեսնում , և արդյո՞ք սա արդար է։ Ոչ»։, — ասել է Վլադիմիր Զելենսկին:
Այնուհետեւ Ուկրաինայի նախագահը անդրադարձել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու թեմային։
«Այդ երկրները որոշեցին գնալ ՆԱՏՕ: Բոլորն ուզում են միավորվել, որպեսզի ապրեն: Եվ ասեք, կա՞ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցում որևէ միասնություն , իհարկե ոչ: Այսպիսով, կա՞ ուժեղ միասնական Արևմուտք, իհարկե ոչ: Այսքանը»,- հավելել է Զելենսկին։
Բացի այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշեց, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժшմիջոցների վեցերորդ փաթեթը, որը պետք է ներառեր նավթի էմբարգո, դեռ չի ընդունվել Հունգարիայի հակшզդեցության պատճառով։