Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը հրաման է տվել սկսել Թայվանում ռազ-մական գործողության նախապատրաստությունը։ Այս մասին գրում են չինական լրատվամիջոցները:
Սի Ցզինպինը հրամայել է նախապատրաստվել Թայվանում հատուկ ռազ-մական գործողության։ Ինչպես հայտնի դարձավ, հատուկ ռազ-մական գործողության անցկացնելու նպատակը ՉԺՀ-ի ազգային ինքնիշխանության ապահովումն է։
ՉԺՀ-ի ղեկավարի ստորագրած փաստաթղթի ամբողջական տեքստը հրապարակված չէ, սակայն, ինչպես հայտնի է դարձել որոշ լրատվամիջոցների , փաստաթուղթը նախատեսում է գործողություններ՝ ուղղված երկրի ազգային ինքնիշխանության պահպանմանը։
Վերլուծաբանները սակայն կարծում են, որ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ Չինաստանը կարող է ռազ-մական հատուկ գործողություն սկսել առաջիկա ամիսներին՝ այն պայմանով, եթե Թայվանի շուրջ իրավիճակը չլիցքաթափվի։
Փորձագետները նշում են, որ նույնիսկ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Թայվանին ցուցաբերվող աջակցությունը, կղզին իրական հնարավորություն չունի հակադրվելու ՉԺՀ-ին։