ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է Գինու փառատոնին , որը ամեն տարի այս օրերին կազմակերպվում է Երևանում ։
Վարչապետը շրջել է տաղավարներով, հետաքրքրվել հայկական արտադրության գինիներով։ Շրջայցի ընթացքում քաղաքացիները մոտենում էին Նիկոլ Փաշինյանին, ողջունում, զրուցում նրա հետ և լուսանկարվում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը աս առիթով գրել է . «Վերջին մեկ ժամում վարչապետը երկու մետր է առաջ գնացել: Մարդիկ մոտենում են, նկարվում, զրուցում… Լրիվ 2018-ի ոգին է»